Հոլանդական F-35-ները Լեհաստանի օդային տարածքում հայտնաբերել են երեք ռուսական օդանավ

Հոլանդական երկու F-35 կործանիչներ Լեհաստանի երկնքում հայտնաբերել են երեք ռուսական ռազմական ինքնաթիռներ եւ դրանց ուղեկցել Լեհաստանի օդային տարածքից դուրս, նշվել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հայտարարությունում, որը հրապարակվել է երկուշաբթի ուշ երեկոյան։ «Այդ պահին չճանաչված ինքնաթիռները Կալինինգրադի կողմից մոտեցել էին Լեհաստանում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն,- նշվել է նախարարության հայտարարությունում։- Պարզվել է, որ դրանք ռուսական երեք ինքնաթիռներ էին՝ Իլ-20М երկու Սու-27-ների ուղեկցությամբ։ Հոլանդական F-35-ները հեռվից ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին եւ դրանց հետագա ուղեկցումը փոխանցել ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել «Ռոյթըրի»՝ տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։ Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարին եւ մարտին Լեհաստանում են գտնվելու ութ նիդեռլանդական F-35 կործանիչներ։
Comments