top of page

Հնդկաստանում BBC-ի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել

  • Anews
  • Feb 14, 2023
  • 1 min read

Նյու Դելիում եւ Մումբայում խուզարկություններ են սկսվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի քննադատությամբ Մեծ Բրիտանիայում փաստագրական ֆիլմի ցուցադրությունից մի քանի շաբաթ անց, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ Ընդ որում, հեռուստաալիքը հայտարարել է, որ համագործակցում է իշխանությունների հետ։ «Մենք հուսով ենք, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ կլուծվի»,-ասվում է կարճ հայտարարության մեջ: Վավերագրական ֆիլմը վերաբերում էր վարչապետի դերին 2002 թվականին Գուջարաթում հակաիսլամական բռնություններում, երբ նա նահանգի գլխավոր նախարարն էր: Նշվում է նաեւ, որ Հնդկաստանի ընդդիմությունը քննադատել է Մոդիի կառավարությանը BBC-ի գրասենյակներում խուզարկության համար՝ հայտարարելով, որ նա «վախենում է քննադատությունից»։

 
 
 

Comments


bottom of page