Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 40 հազարով
Հնդկաստանում նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 40 հազարով, որը ռեկորդային է երկրի համար, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալները։ Հնդկաստանում վարակակիրների ընդհանուր թիվը 1 118 043 է։ Նախօրեին մահացել է 681 հիվանդ, ապաքինվել՝ 700 հազարը, մահացել՝ 27 497-ը։ Հիվանդության բոլոր դեպքերի 86%-ն արձանագրվել է երկրի 10 նահանգներում և միութենական տարածքներում (Հնդկաստանը բաղկացած է 29 նահանգներից և 7 միութենական տարածքներից):
Opmerkingen