top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը


Շաբաթ Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծրագրի մեկնարկն ազդարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, որը համահնդկական պատվաստման արշավը գործարկել է տեսակոնֆերանսի ժամանակ:

«Պատվաստանյութերի ստեղծումը սովորաբար շատ տարիներ է տեւում, բայց «Պատրաստված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակում այսքան կարճ ժամանակահատվածում պատրաստ է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Միաժամանակ, մյուս պատվաստանյութերի վրա աշխատանքն առաջ է ընթանում արագ տեմպերով»,- ասել է Մոդին:

Նա կոչ է արել նույնիսկ պատվաստվելուց հետո չմոռանալ դիմակներ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել եւ նշել է, որ փորձագետները ենթադրում են, որ պատվաստանյութի երկու դեղաչափերի ներարկման միջեւ կարող է գրեթե մեկ ամիս անցնել:

Հնդկաստանում այս պահին թույլատրված է կորոնավիրուսի դեմ միայն երկու պատվաստանյութի կիրառումը՝ «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակը՝ Covieshield անվանումով եւ հայրենական Covaxin-ը: Դրա հետ մեկտեղ, ինչպես ավելի վաղ հայտնել էր առողջապահության առաջին փոխնախարար Ռաջեշ Բհուշանը, երկրի իշխանությունները շուտով կկարողանան դիտարկել եւս 4 պատվաստանյութերի կիրառման հարցը, այդ թվում՝ ռուսական «Սպուտնիկ V»-ի:

Երկրում բացվել են մոտ 3 հազար պատվաստումների կենտրոններ, Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում՝ ավելի քան 80: Իշխանությունները նախատեսում են այդպիսի կենտրոնների թիվն աստիճանաբար մեծացնել. նախատեսվում է մինչեւ հունվարի վերջ Հնդկաստանում բացել 5 հազար այդպիսի կենտրոն, իսկ մարտին՝ մինչեւ 12 հազար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page