top of page

Հնդկաստանի պաշտպանական արտահանումը հասել է ռեկորդային 1,7 միլիարդ դոլարի

  • Anews
  • Dec 11, 2022
  • 1 min read

Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2021-2022 ֆինանսական տարում (որն ավարտվել է մարտի 31-ին) կազմել է ռեկորդային 140 միլիարդ ռուփի (մոտ 1,7 միլիարդ դոլար), հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները։

Տվյալների համաձայն՝ ութ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 9 միլիարդ ռուփի (110,8 միլիոն դոլար), սակայն 2014 թվականից հետո արձանագրվել է պաշտպանական արտահանման կայուն աճ։ Այնուհետ իշխանության է եկել վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը՝ հայտարարելով «Ինքնաբավ Հնդկաստան» ծրագիրի մասին, որը նախատեսում է ժամանակակից զինատեսակների սեփական արտադրության զարգացում։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկիրը մտադիր է մինչեւ 2025 թվականը պաշտպանական արտահանումը հասցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի։

Հնդկաստանը պատրաստ է արտահանել տարբեր տեսակի հրթիռային համակարգեր, թեթեւ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ռազմանավեր եւ պարեկային նավեր, հրետանային համակարգեր, տանկեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր եւ սեփական արտադրության այլ սպառազինության համակարգեր։

 
 
 

Bình luận


bottom of page