top of page

Հնդկաստանը կես միլիոն դոլար կներդնի գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի ջանքերում

  • Anews
  • Oct 30, 2022
  • 1 min read

Հնդկաստանը կես միլիոն դոլար կներդնի գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի ջանքերում, քանի որ ահաբեկչական խմբերի կողմից օգտագործվող նոր եւ զարգացող տեխնոլոգիաները նոր սպառնալիքներ են ներկայացնում ամբողջ աշխարհի կառավարությունների համար: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ս.Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի հատուկ նիստում, գրում է AP-ը։ Նրա խոսքով՝ գումարը կուղղվի ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի վստահության հիմնադրամին եւ ավելի կամրապնդի կազմակերպության պայքարն ահաբեկչության դեմ։ Նա նշել է, որ նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են գաղտնագրված հաղորդագրությունների ծառայությունները եւ բլոքչեյնը, ավելի ու ավելի են օգտագործվում ահաբեկչական խմբավորումների կողմից։

 
 
 

Comentarios


bottom of page