Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
- Anews
- Oct 10, 2022
- 1 min read

Հնդկաստանը խորապես մտահոգված է ուկրաինական հակամարտության սրմամբ եւ պատրաստ է աջակցել դեէսկալացիայի բոլոր փորձերին։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բաղչին։ «Մենք կրկնում ենք, որ ռազմական գործողությունների էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտության ու երկխոսության ճանապարհին»,-ասել է նա։
Comments