top of page

Հնարավոր է` մինչև տարվա վերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի. ԱԽ

  • Anews
  • Dec 22, 2022
  • 1 min read


Հնարավոր է մինչև տարվա վերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հասատատելու ուղղությամբ ու, այս առումով, ՀՀ-ն իր քայլը կատարել է», - նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ «Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային», - ասաց Արմեն Գրիգորյանը։

 
 
 

Comments


bottom of page