«Հյուսիսային հոսք-2» գազատարի օպերատորը պահանջում է աշխատանքների շարունակության թույլտվություն

«Հյուսիսային հոսք-2» գազատարի օպերատորը, որը կոչված է միացնել Ռուսաստանն ու Գերմանիան, դիմել է Ծովային նավագնացության եւ հիդրոգրաֆիայի դաշնային վարչություն (BSH) գերմանական ջրերում խողովակների տեղադրման թույլտվությունն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Կիրակի BSH-ը հաստատել է, որ ստացել է այդ փաստաթուղթն ու փոխանցել dpa գործակալությանը:
Ներկայում հայցադիմումը դիտարկման փուլում է, հաղորդում է DW-ը:
«Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորի դիմումը կապված է նրա հետ, որ ավելի վաղ գերմանական բնապահպանական կազմակերպությունները՝ Deutsche Umwelthilfe-ն ու Բնության եւ կենսաբազմազանության պահպանության գերմանական միությունը բողոքարկել են գազատարի կառուցման համար BSH-ի թույլտվությունը:
Հայտնի է, որ նախագիծն 95 տոկոսով պատրաստ է: Դա ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է տեղադրել 120 կմ խողովակաշար Դանիայի ջրերում եւ շուրջ 28 կմ՝ Գերմանիայի ջրերում:
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմն առաջին անգամ գործանականում կիրառել էր պատժամիջոցներ ընդդեմ «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի շինարարության մասնակիցների: