«Հյուսիսային հոսքով» մատակարարումները կրճատվել են մինչեւ «Գազպրոմ»-ի հայտարարած հզորության 20 տոկոս
- Anews
- Jul 27, 2022
- 1 min read

Գերմանական GASCADE օպերատորը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով 09:00-ից «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումները կրճատվել են մինչեւ ժամում 1.28 միլիոն խորանարդ մետր: Դա գազատարի թողունակության 20 տոկոսն է։ Մատակարարումների կրճատման մասին հայտարարել է «Գազպրոմ»-ը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։ Ռուսական ընկերությունը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 27-ին, վերանորոգման նպատակով կկանգնեցնի եւս մի տուրբինի աշխատանքը, որը գազ է մղում դեպի «Հյուսիսային հոսք»։ Այդ կապակցությամբ, զգուշացրել են «Գազպրոմ»-ում, գազատարի օրական արտադրողականությունը կրճատվում է մինչեւ 33 մլն խմ։ Այս ֆոնին Եվրոպայում գազի գինն աճում է արդեն երրորդ օրն անընդմեջ։ CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը վախենում է Եվրամիության (ԵՄ) երկրների միջեւ պառակտումից՝ «Հյուսիսային հոսքով» մատակարարումների կրճատման պատճառով։
Comments