«Հյուսիսային հոսքի» գազատարների վրա պայթյունները ձեռնտու են ԱՄՆ-ին. Պատրուշև

ԱՄՆ-ն Բալթիկ ծովում գազատարների պայթյունների գլխավոր շահառուն է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ««Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունների մասին հաղորդումներից հետո բառացիորեն առաջին րոպեներից Արեւմուտքն ակտիվ արշավ սկսեց մեղավորներին գտնելու համար: Սակայն ակնհայտ է, որ հիմնական շահառուն, առաջին հերթին՝ տնտեսական, ԱՄՆ-ն է»,- ասել է Պատրուշեւը Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությանը։ Նա հիշեցրել է, որ Նիկարագուայի Պուերտո Սանդինո նավահանգստում ստորջրյա խողովակաշարի խափանման հետ կապված նմանատիպ իրավիճակ արդեն տեղի է ունեցել 1983-ի հոկտեմբերին: «Անհրաժեշտ է համակարգված ջանքեր գործադրել՝ այդ հանցագործության պատվիրատուներին եւ մեղավորներին բացահայտելու համար, ինչը մեր արդյունավետ փոխգործակցության լավ օրինակ կլինի»,- ընդգծել է Պատրուշեւը:
תגובות