Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել
- Anews
- Feb 18, 2023
- 1 min read

Այսօր Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել իր արեւելյան ափի մոտ գտնվող ծովում՝ ամերիկա-հարավկորեական առաջիկա զորավարժություններին վճռական պատասխան տալու մասին նախազգուշացումից հետո, հաղորդում է Reuters-ը: Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու ջրերում արձակումից ավելի քան մեկ ժամ անց։ Միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան անցյալ տարի աննախադեպ քանակությամբ հրթիռներ է արձակել, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Մեծ հեռահարության հրթիռն արձակվել է Փհենյանի մերձակա Սունան շրջանից, հայտնել են հարավկորեացի զինվորականները։ Սունանը Փհենյանի միջազգային օդանավակայանի տեղակայման վայրն է, որտեղ Հյուսիսային Կորեան իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների իր վերջին փորձարկումների մեծ մասը:
Comments