top of page
Search

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը


Հյուսիսային Կորեան կիրակի օրը երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արեւելյան ափերի մոտ, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց (ԵՏԳ): Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռները թռչել են 550 կիլոմետր բարձրության վրա, իսկ հեռահարությունը եղել է 250 կիլոմետր։ Ենոն նշել է նաեւ, որ մինչ այժմ հրթիռների կեղմից հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։ Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակումը տեղի է ունեցել բարձր հզորությամբ պինդ վառելիքի շարժիչի փորձարկումից ընդամենը մի քանի օր անց, որը, փորձագետների կարծիքով, թույլ կտա ավելի արագ եւ շարժական բալիստիկ հրթիռներ արձակել, քանի որ երկիրը ձգտում է մշակել նոր ռազմավարական զենք՝ արագացնելով իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը: Փորձարկումը, որը ղեկավարել է առաջնորդ Կիմ Չեն Ընը, իրականացվել է հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի Sohae արբանյակային փորձարկման վայրում, որն օգտագործվել է հրթիռային տեխնոլոգիաների, այդ թվում հրթիռային շարժիչների եւ տիեզերական արձակման մեքենաների փորձարկման համար, ուրբաթ օրը ասել է KCNA լրատվական գործակալությունը: Հյուսիսային Կորեան այս տարի իրականացրել է աննախադեպ թվով հրթիռային փորձարկումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM), որը կարող է հասնել Ամերիկա մայրցամաքի տարածք: Մասնավորապես, նոյեմբերին Հյուսիսային Կորեան փորձարկել է ICBM-ը, որը ճապոնացի պաշտոնյաների խոսքերով, բավականաչափ հեռահարություն ունի ամերիկյան մայրցամաք հասնելու համար եւ վայրէջք է կատարել Ճապոնիայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա:

 
 

Comments


bottom of page