top of page

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն աշխատանքային այցով Արցախում էր. հանդիպել են նախագահի հետ

  • Anews
  • Jul 15, 2022
  • 1 min read



ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: ՀՅԴ-ից հայտնում են, որ ԱՀ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի վարած բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ՀՅԴ շարքերի հետ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ծրագրելով որոշ աշխատանքներ։

 
 
 

Comments


bottom of page