top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել` բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ խմբում


Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիան ակտիվ է եղել: Նախագահ էմանուել Մակրոնն առաջինն էր, որ իրերն անվանեց իրենց անուններով՝ նշելով, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: Այդ մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրները միասին են գործել՝ հրադադար հաստատելու համար, երեք անգամ կողմերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն դրանք չեն պահպանվել, ապա համապատասխան հայտարարությամբ հաստատվել է նոյեմբերի 9-ի հրադադարը:

«Եռակողմ հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, 9 կետ է ներառում, սակայն կան հարցեր, որոնք ներառված չեն, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների դուրսբերման, ինչպես նաև ԼՂ հետագա հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցերը: Կան նաև խնդիրներ՝ ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված, ուստի անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդպիսի ցանկություն հայտնել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները»,- ընդգծեց Լըմուանը: Նա հայտարարեց, որ Ֆրանսիան այս պահին կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, այն է՝ որ Թուրքիան դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից, ինչպես նաև, ըստ ԱԳՆ պետքարտուղարի, Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը: «Մենք կշարունակենք հետևողական լինել, որպեսզի կարողանանք հանգել արդյունքների»,- եզրափակեց Լըմուանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page