top of page

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին

  • Anews
  • Feb 3, 2023
  • 1 min read


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:

Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:

 
 
 

ความคิดเห็น


bottom of page