top of page
Search

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր մամուլի քարտուղար ունի


Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Գոռ Աբրահամյան 2017-2022թթ. աշխատել է ՀՀ դատախազությունում` Գլխավոր դատախազի խորհրդական։ 2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ 2003թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։ Մի շարք գիտական հոդածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

 
 

Comments


bottom of page