Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ


Հուլիսի 19-ին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայհամայնքին։

Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետոՀայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը ևմրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժիշարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահականծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։

Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակիառանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու էնորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայությանստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները,  և կարող ենք արժեքստեղծել ամբողջ աշխարհի համար: Առաջիկա տարիների համար առաջնահերթություն է լինելու ապրանքների և մասնագիտականծառայությունների արտահանման խթանման վրա հիմնված, ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը նպաստողտնտեսական քաղաքականությունը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանըտաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացողտնտեսական բարեփոխումներին և մտադիր է Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ: Այս առումով,Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են տևական, համբերատար և հստակ քայլեր ենթադրողքաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև,հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի ներուժիբացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապեսերիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնողաշխատանքների իրականացում:

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նորՀայաստանի կառուցման աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում Բոստոնի հայ համայնքին հուզող թեմաների շուրջ: Ի շարս այլ հարցերիքննարկվել են ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, Սևանի աղտոտվածության կանխարգելմանը, աղբիվերամշակմանը վերաբերող հարցեր:

Բոստոնում Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: