Search

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ եւ 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երեւան-Մոսկվա), օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասվում է որոշման մեջ։



Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը

Աֆղանստանի Գերագույն դատարանի երկու կին դատավոր սպանվել

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի. Նաիրա Զոհրաբյան

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: