Search

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: «Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը: Մաղթում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին ուժ, համբերություն և ոգու տոկունություն»,-նշված է ուղերձում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia