Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները


Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության պետը շնորհավորել է անձնակազմին տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն:

Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարի մոտ: