top of page

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

  • Anews
  • Oct 3, 2022
  • 1 min read

ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունն օրերս այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ռազմաուսումնական հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է գործընկերների հետ՝ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության հարցերի շուրջ: Կողմերը կարևորել են ռազմակրթական ուղղությամբ հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս առումով, ԱՄՆ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են գործակցել Հայաստանի հետ` պաշտպանական ոլորտի ազդեցիկ առաջնորդներ պատրաստելու գործում:

 
 
 

Comments


bottom of page