ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը
- Anews
- Jul 31, 2022
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Նշենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ է նույնաբովանդակ հայտարարություն տարածում Պշտպանության նախարարությունը:
Comments