Search

ՀՀ պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը

Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում: Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: Կասեցման կադրերը՝ կառավարության ftp հարթակում՝ ՍԱՏՄ-կասեցում անվամբ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia