Search

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում: Երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia