top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում: Զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կրել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի ԶՈՒ էական շարժ կամ անձնակազմի մարտական պատրաստականության բերման նախանշաններ չեն արձանագրվել: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսիսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ռազմական վերահսկողական ծառայության կողմից անցկացվող ստուգումների ընթացքի և հայտնաբերված խնդիրների մասին: Վաղարշակ Հարությունյանը հետաքրքրվել է մարտական հենակետերում դիրքապահների հերթապահության կրման պայմաններով, հանձնարարականներ տվել թերությունների վերացման վերաբերյալ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page