Search

ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մրցանակային տեղեր նվաճած ուսանողներ և դասախոսներ: «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերում» ընդգրկված է 14 մարզաձև, որոնց շրջանակում անցկացվելու են 18 տարբեր մարզաձևերի առաջնություններ: Գարնանային փուլն իրականացվել է 6 մարզաձևերից՝ սեղանի թենիս, հրաձգություն, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ: Առաջնությանը մասնակցել է 24 բուհ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia