ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ
ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը: Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով: Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ կոչ էր արել իր քաղաքացիներին զգույշ լինել Հայաստանում եւ չայցելել սահմանամերձ հինգ մարզեր։
Comments