ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:
Comments