top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։ Նա ներկայացրել է իրավիճակը Գերղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում: Պաշտպանը նշել է, որ սեպտեմբերի 13-15-ը այդ երեք մարզերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ: տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, երեխաներն ու ծերերը: Ըստ այդմ, տեղահանվել է 1437 երեխա, 99 հաշմանամություն ունեցող անձ: Գեղարքունիքի մարզ Գեղարքունիքի մարզում սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Բ. Ք. ծնված 1960 թ), վնասվածքներ են ստացել 4 քաղաքացիական անձ, որոնցից մեկի վնասվածքները ծանր են: Վարդենիս համայնքից եւս մեկ քաղաքացիական անձի (Ա.Ա. ծնված 1986 թ) գտնվելու վայրն անհայտ է: Ադրբեջանական զինուժը միտումնավոր կերպով կրակ է բացել հայ եւ օտարերկրյա լրագրողների խմբի ուղղությամբ (նրանք կրել են PRESS տարբերանշանը): Սոթքում վնասվել է շուրջ 200 տուն, որոնցից ավելի քան 50-ը ամբողջությամբ ավերվել է: Թիրախավորվել է Սոթք համայնքի դպրոցի շենքը: Կութ համայնքում վնասվել է 4 տուն, ավտոտնակ եւ այլ տնամերձ կառույցներ: Թիրախավորվել է Կութի բուժկետը: Վնասվել են Սոթք եւ Գեղամասար համայնքների վարչական շենքերը: Վնասվել է Սոթք համայնքի գազի մատակարարման խողովակը: Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը: Վայոց Ձորի մարզ Ջերմուկում սպանվել է մեկ քաղաքացիական անց (Ս.Բ. ծնված 1964 թ), երկուսը՝ վիրավորվել: Ջերմուկ քաղաքում մեկ քաղաքացիական մեքենա է թիրախավորվել, ինչի արդյունքում մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է: Թիրախավորվել է շտապօգնության մեկ մեքենա: Ջերմուկի ուղղությամբ շարունակական գնդակոծման հետեւանքով հրդեհվել է քաղաքին հարող ավելի քան 6 հա անտառածածկ տարածք, 3 փրկարար վնասված ք է ստացել: Թիրախավորվել է Կեչուտի ջրամբարը: Հատուկ թիրախավորվել է Ջերմուկի առողջարանը, որտեղ հարձակման պահին բուժում են ստացել մի քանի տասնյակ պացիենտներ: Հրետակոծվել են Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ներառյալ հյուրանոց, սրճարան, ճոպանուղի: Վնասվել են Ջերմուկի գազի խողովակները, հոսանքի լարերը եւ կապի մալուխները: Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը: Սյունիքի մարզ Սեպտեմբերի 14-ին, օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Հ.Գ. ծնված 1993): Տեղ համայնքում գլխի շրջանում վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ (Մ.Ա. ծնված 1991թ), որը մահացել է հիվանդանոցում: Սյունիքի մարզում թիրախավորվել եւ վնասվել է շտապօգնության երկու մեքենա: Գեղամասարում ԱԹՍ-ի հարվածներից վնասվել են քաղաքացիական տներ: Քարաշենում թիրախավորվել է հանդիսությունների սրահը, արձակված արկերը լրջորեն վնասել են մեկ քաղաքացիական տուն: Վերիշեն գյուղում 5 բնակելի տուն գնդակոծվել է, մեկ այլ տուն վնասվել է: Ակներ գյուղում բնակելի տուն է թիրախավորվել: Վաղատուր գյուղում ավերվել է վարչական շենք: Աղիտու համայնքում վնասվել է մեկ տուն: Վաղատուր համայնքում ընկել է 13 արկ, վնասվել է 4 տուն, վարչական շենքն ու դպրոցը: Տեղ եւ Վաղատուր համայնքներում վնասվել են գազի մատակարարման խողովակները: Ճանապարհների շարունակական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը: Սիսիան-Նորավան մայրուղու վրա վնասվել է մեկ քաղաքացիական մեքենա:

0 comments

Comments


bottom of page