ՀՀ իշխանությունն ու նրա գործընկերները չպետք է գործը հասցնեն փոխադարձ կշտամբանքների. Հայկ Մամիջանյան

Ես՝ առանց հաշվի առնելու այս կամ այն քաղաքական գործընթացներում ներգրավվածությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ակնկալում եմ, որ իմ շահերը պաշտպանելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսով՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է իր ռազմավարական դաշնակցի եւ գործընկերների հետ վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որոնք փոխադարձ դժգոհությունների եւ պահանջների առիթ չեն հանդիսանա։ «Դրա անհրաժեշտությունը չպետք է առաջանա»,-ասաց Մամիջանյանը։ Նա նաեւ անդրադարձավ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին, որտեղ ուղղակիորեն ասվում է, որ հայկական կողմը պետք է աջակցի Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին, որոնք ոչ մի քաղաքական որոշում չեն կայացնում, այլ միայն կատարում են իրենց խաղաղապահ առաքելությունը, եւ որ հայկական կողմը պարտավոր է ուղղակիորեն դիմել ռուսական քաղաքական իսթեբլիշմենթին, որն էլ ապահովում է այս կամ այն քաղաքական որոշում կայացնելու իրավունքը:
Comments