Search

ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է «Էրուդիտ» մրցափուլում


ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, «Միջազգային բանակային խաղեր 2019»- ի շրջանակում, կայացել է մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլը: Այն անցկացվել Է թեստավորման ձևաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Մրցույթի արդյունքներով. Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2- րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի և Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը: Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձևն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին և 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում: Հիշեցնենք, որ զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia