Search

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ (Լուսանկարներ)


Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են: Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ:






Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք. Աստղիկ Ավետիսյան

Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Հայաստանը ժամանակավորապես կարգելի ցեմենտի ներմուծումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: