top of page

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

  • Anews
  • Mar 12, 2020
  • 1 min read

Մարտի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

 
 
 

Comentários


bottom of page