Search

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել


Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ կանխորոշելով գալիք հաղթանակները։ Այս նվիրական օրը մենք փառաբանում ենք հայ զինվորին, հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր զոհված մարտական ընկերներին, ում անձնուրաց նվիրումը հայրենիքին ու ազատությանը կերտեց Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակը։ Այսօր լրանում է նաև Խորհրդային Միության Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակը։ Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում։ Հայ զինվորներն ու հրամանատարները, այդ թվում՝ ծնունդով արցախցիները, պատվով են անցել մեծ պատերազմի ճանապարհը, աչքի են ընկել խիզախությամբ, հերոսությամբ, ու հավերժ փառքով են պսակել մեր ժողովրդի անունը»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia