Search

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը


2019թ հոկտեմբերի 17-18-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյանի պող. 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Այդ թվում՝

-ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը,

-Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին,

-Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը,

-Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն,

-Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը:


Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությունը:


Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է ԵՄ կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում: Հրավիրված է շուրջ 80 մասնակից՝ ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներ, վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ: Անգլերեն-հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Աշխատաժողովի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին, ժամը 10:05




Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով

096-69-34-80

Ազա Շահազիզյան,

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ

Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, հրատապ կարգով դատարանների մասին օրինագիծ է անցկացնում

Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը

Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: