top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ներկայացրած թեմաներից 26-ը երաշխավորվել է ֆինանսավորման



ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից: ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին: Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է գիտության կոմիտեի կայքում: Պայմանագրերը կարելի է ներբեռնել Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am)՝ ներկայացնելով համապատասխան կազմակերպությունների գիտական ծրագրերի բաժիններ:

0 comments

Comments


bottom of page