top of page

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

  • Anews
  • Oct 18, 2022
  • 1 min read


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ: Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:

 
 
 

Comentários


bottom of page