Search

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ


Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք է որակել մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտել ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու․ Արծրուն Հովհաննիսյան

ՈւՂԻՂ․ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին. ԱՀ նախագահ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական #Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia