Search

ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով


Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս անգամ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ Նախագահի հետ հարց ու պատասխանի, ինչպես նաև ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական և միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրեցին հետագա աշխատանքների կազմակերպման իրենց տեսլականը։ «Շարունակվում է երիտասարդների ակտիվ հոսքը Հանրապետական կուսակցություն: Բազմաթիվ երիտասարդներ՝ կիսելով մեր քաղաքական հայացքներն ու համոզմունքները, համալրում են մեր շարքերը: Վառ օրինակ է 50 երիտասարդների անդամակցությունը ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդին, ինչը վկայում է, որ երիտասարդները իրենց վստահությունը տալիս են մեր երկրում գործող ամենասկզբունքային քաղաքական ուժին: ՀՀԿ-ն պահպանում է իր կայուն և վստահություն ներշնչող գործելաոճը, ինչը, համատարած անորոշության մեջ մեր առավելություններից է» ,- ասաց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Նարեկ Թադևոսյանը: Կուսակցությանը միացած երիտասարդներից մեկը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Կարապետ Կարապետյանն է, ով որպես կուսակցությանը միանալու շարժառիթներից մեկը նշեց, որ իրեն զայրացնում է քաղաքական օգուտի համար Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը կասկածի տակ դնելը։ Կարապետը պատրաստ է ուժերի ներածի չափով պաշտպանել մեր հայրենիքը՝ այս անգամ քաղաքական դաշտում։ «Ինչպես և խոստացել էինք՝ նմանօրինակ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։ Սա երիտասարդության հետ տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է» ,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը

Համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը

Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ

Հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր. ՀՀ ԱԱԾ

Հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցրել Գերանբոյի և Թերթերի շրջաններին. ՊՆ խոսնակ

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia