Search

Հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը․ Հովհաննիսյան

«Սփյուռքից եկած մեր հայրենակիցները, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, օրենքով մենք իրենց չենք կարող զինվորագրել։ Չնայած ես ունեմ օրինակներ, ովքեր կամավոր գնացել են, բայց, որպես կանոն, իրենց հետ ենք դարձնում, որովհետև խնդիր կա, պետք է Հայաստանի քաղաքացի լինեն, ավելին՝ պետք է զինապարտ լինեն՝ գումարած տարիքային սահմանափակումը»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Կամավորագրվելու վարչապետի կոչի մասին հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրեց՝ մարտական գործողությունների ծանրությունը կամավորների, նույնիսկ պահեստազորի վրա չի ընկնում, այն մնում է բանակի վրա։ «Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները օգնող, աջակցող, լրացնող ֆունկցիա ունեն, միևնույն է, հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Առաջնագծում բժիշկները շատ ծանր աշխատանք են տանում՝ մեր սպիտակ բանակի պայքարի մասին խոսելիս նշեց Հովհաննիսյանը։ «Մանավանդ բեկորային վիրավորումները շատ են։ Հաճախ բժիշկները հայտնվում են կրակի տակ, հարվածի են ենթարկվում նաև բժշկական մեքենաները։ Այնպես որ, շատ դժվար աշխատանք են տանում, ու փառք նրանց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: