Search

Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան


Արցախի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»:

Դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին. Էդմոն Մարուքյան

Զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ

Ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք է մատուցել Ֆելլինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

Հայկական Փի Ար ասոցիացիայի կոչը` հաղորդակցության մասնագետներին

ԲՀՀ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Քննարկվել են ԼՂ-ում բնականոն կենսագործունեության նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: