Search

Հերթական առաջադրանքը կատարելիս մարտի է բռնվել թշնամուն դեմ առ դեմ և ընկել հերոսաբար


Ընկերասեր, նվիրված, բարի,բոլորին հասնող, միշտ ընկերոջ կողքին կանգնող Նիկողոս Մխիթարյան, այսպես են բնութագրում նրան զինակից ընկերները։ Քաջարի զինվոր Նիկողոսը ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, բանվորի ընտանիքում։ Ծնողները սիրով և նվիրվածությամբ էին մեծացնում նրան, հպարտանում օր-օրի հասակ առնող իրենց տղայով։ Բոլորի կողմից սիրված, ժպտերես, ընկերասեր, հայրենասեր և աշխատասեր տղա էր Նիկողոսը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի Պետական ճարտարագիտական համալսարան-ի (Պոլիտեխնիկ) ՃԵԿ-ը: Մասնաճյուղում սովորեց կես տարի՝ առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց զինվորական ծառայության հայրենիքին պարտքը տալու։ Նա միայն պարտքը չտվեց, տվեց նաև կյանքը, որ իր ազգը, իր հայրենիքը ապրի խաղաղության մեջ։ Իր տակավին երիտասարդ, դեռ նոր սկսվող կյանքը, երազանքներն ու նպատակները կիսատ թողնելով՝ հերոսացավ, Զինվորական առաջադրանք կատարելիս միշտ եղել է մարտերի ամենաթեժ կետերում, եղել է հետախույզ, եղել է դիվերսանտ, եղել է դիպուկահար՝ կռվել հերոսաբար։ Հաճախակի փրկելով վտանգի մեջ գտնվող ընկերների և իր կյանքը։ Հրամանատարական կազմի հետ միշտ բարեհաջող է կատարել հետախուզական առաջադրանքները։ Ընկերները պատմում են, որ Նիկոն անթիվ, անհամար ազերիների է սպանել։ Հոկտեմբերի 18-ին հերթական առաջադրանք կատարելիս՝ «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, դեմ առ դեմ մարտի են բռնվել թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։ «Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան... Ավաղ ,տալիս են զոհեր, որտեղ և զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։ Հերոսաբար զոհված Նիկոն՝ տան միակ զավակը, կյանքը նվիրեց հայրենիքին, երազանքը՝ հողին: Որքան կարոտ,որքան սպասում ,ինչքան երազներ անկատար մնացին: Նիկոն հեռացավ՝ ցավ ու դառնություն,մեծ վիշտ պատճառելով իր ծնողներին, որոնք կարոտով և հույսով սպասում էին իրենց որդու վերադարձին, ում մի քանի ամիս էր մնացել ծառայությունը ավարտելուն: Նրա համար ոչ միայն տառապում են հարազատները, այլ նաև ողջ համագյուղացիները, ուսանողական ընկերները և նրան բոլոր ճանաչողները: Նա բռնեց հավերժի ճամփան: Հավերժ փառք քեզ զինվոր: Հավերժ փառք հայրենիքի համար հերոսաբար ընկած զինվորներին ։


Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: