top of page

Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը Գեղարքունիքի մարզում. տեղակայված է եղել ծանր տեխնիկա

  • Anews
  • Sep 1, 2022
  • 1 min read

Ս․թ․ օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

 
 
 

Comments


bottom of page