Search

Հետևողական պայքար՝ պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքն արգելելու ուղղությամբ


Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։ «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ  առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia