top of page

Հեղեղումները Ֆիլիպիններում վնաս են հասցրել մոտ 1,4 մլն մարդու

  • Anews
  • Jan 16, 2023
  • 1 min read

Առնվազն 28 մարդ զոհվել, երեքը համարվում է անհետ կորած Ֆիլիպիններում շարունակվող հեղեղումների պատճառով։ Ինչպես նշվել է Տարերային աղետների կանխման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի՝ երկուշաբթի տարածած հաշվետվությունում, վատ եղանակը վնասել է ավելի քան 1,39 մլն մարդու հանրապետության 14 շրջաններում։ Մինչ այդ տեղեկացվել էր 27 զոհի մասին։ Գերատեսչության տվյալների համաձայն՝ 211,9 հազար տեղահանված մարդիկ գտնվում են 489 տարհանման կենտրոններում։ Առնվազն 14,1 հազար մարդ նախապես հեռացել էր տներից, 11 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել։ Հանրապետության 14 շրջաններում գրանցվել է տարերքի հարվածի հետ կապված ավելի քան հազար միջադեպ՝ հեղեղումներ եւ սողանքներ։ Տարերքը վնասել է 1,3 հազար տուն, վնասի չափը՝ 2,41 մլն պեսո (43,8 հազար դոլար)։ 156 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է 171,5 մլն պեսո (3,13 մլն դոլար), գյուղատնտեսությանը հասցված վնասը՝ 299,7 մլն պեսո (5,47 մլն դոլար)։ Հեղեղումները վնասել են 231 ճանապարհ եւ 55 կամուրջ, խափանվել է 26 ծովային նավահանգստի աշխատանքը։ 58 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 34-ում այն արդեն վերականգնվել է, 9 քաղաքներում պահպանվում են ջրամատակարարման, երեքում՝ կապի հետ կապված խնդիրներ։ 554 քաղաքներում եւ 134 շրջկենտրոններում դադարեցվել են ուսումնական հաստատությունների պարապմունքները եւ աշխատանքը ձեռնարկություններում։ 33 բնակավայրերում մտցվել է աղետի դրություն։ Օգնության տրամադրման համար կառավարությունն արդեն հատկացրել է 74,2 մլն պեսո (1,35 մլն դոլար)։

 
 
 

Comments


bottom of page