top of page

ՀԲ-ն հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը

  • Anews
  • Oct 1, 2022
  • 1 min read

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը։ Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Այսօր Համաշխարհային բանկի ղեկավարությունը հավանություն է տվել 530 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորմանն Ուկրաինային»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ Բյերդեն հավելել է, որ հատկացված օգնությունը թույլ կտա Ուկրաինային տրամադրել «հիմնական հանրային ծառայություններ՝ ներառյալ առողջապահությունը, կրթությունը եւ կենսաթոշակները»։

 
 
 

Comments


bottom of page