top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Փաշինյանի հրաժարականն է. Արման Աբովյան


«Այն, ինչ իրենք փորձում են ներկայացնել որպես հաղթաթուղթ, դա իրականում խորագույն պարտություն է, որովհետեւ երբ իրենք ասում են՝ կարող ենք գնացքով գնալ Ադրբեջանով դեպի Ռուսաստան, բոլորի բյուրեղյա երազանքն էր հա՞ գնացքով Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան։ Թուրքերի վաղեմի երազանքն իրականանում է՝ վերամիավորվում են Նախիջեւանն ու Ադրբեջանը։ Չունենալով խորքային անվտանգային համակարգ, ունենալով ոչնչացված երկիր, դուք ո՞նց եք գնում այն քայլերին, որոնք իրականում վտանգները քառապատկում են»,-այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետների, ԱԺ լուծարման հնարավորության եւ այլն հարցերի մասին «Իմ քայլի» այսօրվա քննարկումներին՝ պատգամավորն ասաց. «Այսօր բոլոր խնդիրները թողած ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք, ըստ իս, միտված են իրենց վերարտադրությանը։ Զավեշտալի իրավիճակ է ստացվում։ Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եւ բոլոր պրոցեսները նոր պետք է մենք հասկանանք՝ ինչ է գեներացվում։ Այսօր գնում է հակառակ պրոցես։ Այն տեղեկատվական օրակարգը, որն ամեն օր գեներացվում լրատվական դաշտում, տպավորություն է, որ իրենք ապրում են զուգահեռ Հայաստանում, որտեղ չկան գերիներ, կորցրած հայրենիք, ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակ, թուրք-ադրբեջանական վտանգները, որոնց օրեցօր ավելանում են։ Յուրաքանչյուր օրակարգ, որը բերվում է, եւ որը չի բխում այդ խնդիրների լուծման շրջանակում, որն այսօր գոյացած է Հայաստանում, իհարկե այն չի համապատասխանում ՀՀ-ի եւ հայ ազգի շահերից»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանում զարգացող պրոցեսները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում, իշխանությունը ոչ մի ձեւով չի շտկում.

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page