top of page

Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն. մասնակցել են Վիտալի Բալասանյանը և Ռուբեն Վարդանյանը

  • Anews
  • Dec 20, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով  ստեղծված  նոր իրողության պայմաններում  երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

 
 
 

Comments


bottom of page