Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին
Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին։
«Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Պետք է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը։ Հարավային Կորեայի կառավարությունը չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների բռնակցումը Ռուսաստանի կողմից»,-ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
تعليقات